850 դիտում
17:54 17-05-2023
Արարատ Միրզոյանը Շվեդիայի ԱԳ նախարարին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները
Մայիսի 17-ին Ռեյկյավիկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ, եւ նրա հետ քննարկել Հայաստանի և Շվեդիայի միջև երկկողմ համագործակցության, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանն առնչվող հարցեր: Բարձր է գնահատվել Շվեդիայի աջակցությունը Հայաստանում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումներին: Հայտնում է ԱԳՆ-ն։
Հայաստանի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարների ուշադրության կենտրոնում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը: Բոլոր խնդիրների համապարփակ կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությունից, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներին ուղղված քաղաքականությունից հրաժարվելու, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման հրամայականը:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
997 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1012 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք