211652_close_icon
views-count1594 դիտում article-date 13:21 17-05-2023

ՀՀ-ում գործող առևտրի կենտրոններից մեկում զենքի ապօրինի վաճառքի կետ է հայտնաբերվել. Ոստիկանություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի առևտրի կենտրոններից մեկում հայտնաբերվել է զենք–զինամթերքի ապօրինի վաճառքի կետ։ Հայտնում է Ոստիկանությունը։

Կոտայքի մարզի ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ առևտրի կենտրոններից մեկում 49-ամյա տղամարդը զենք-զինամթերքի ապօրինի շրջանառությամբ է զբաղվում։

Իրավապահները տվյալները ստուգել են ու պարզել, որ տղամարդն իսկապես առանց համապատասխան թույլտվության վաճառում է ատրճանակներ, հրազեններ ու փամփուշտներ:

Խանութի սեփականատերը, որն Աբովյան քաղաքի 49-ամյա բնակիչ է, և 40-ամյա աշխատակիցը ձերբակալվել են:

Հանգամանքները քննությամբ պարզվում են։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր