Պեկինի առևտրի կենտրոններից մեկում դժգոհ չինացին հարձակվել է հաճախորդների վրա. զոհվել է 1 և վիրավորվել 12 մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պեկինի Սիչեն շրջանում գտնվող Joy City առևտրի կենտրոնում դանակով զինված տղամարդը հարձակվել է հաճախորդների վրա:
«Ոստիկանությունը դեպքի վայր ժամանած՝ շտապօգնության աշխատակիցների հետ միասին հիվանդանոց է տեղափոխել 13 հոգու՝ 3 տղամարդ և 10 կին», նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հիվանդանոցում ստացված վնասվածքներից մահացել է կանանցից մեկը, մյուսների կյանքի վտանգ չի սպառնում:
Ոստիկանությունը ձերբակալել է հարձակում իրագործած 35-ամյա տղամարդու, որը չինական Հենան նահանգից է: Կասկածյալը խոստովանել է մեղքն ու հայտարարել, որ այդ հարձակումով ցանկացել է «իր դժգոհությունն արտահայտել»: Թե հատկապես ինչից է դժգոհ մնացել այդ տղամարդը, ոստիկանությունն առայժմ չի հայտնում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
At 13:00 on February 11, Beijing time, there was a man armed with a gun in the west bank Joy City shopping mall in xicheng district. Police quickly seized a male suspect and sent the injured to hospital. The case is under further review. pic.twitter.com/BefwsMOGgE
— 戰爭販子 (@oDfY0jvo6NV7Tjh) February 11, 2018