Վաշինգտոնի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. կա 4 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Բեռլինգթոն քաղաքոում՝ Cascade Mall առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ըստ տեղի ԶԼՄ-ների՝ անհայտ անձը մտել է առևտրի կենտրոն և կրակ բացել հաճախորդների ուղղությամբ, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է:
Հանցագործը լքել է տարածքը՝ մինչ ոստիկանների ժամանումը:
Այս պահին Cascade Mall առևտրի կենտրոնի շրջակայքը շրջապատված է ոստիկանության կողմից, ընթանում են ենթադրալ հանցագործի որոնման աշխատանքներ: