211652_close_icon
views-count4252 դիտում article-date 19:14 04-11-2026

Բոլոր փուչիկները տրաքելու են. Գագիկ Ծառուկյանը հուզվեց դատարանում, երբ հիշեց իր մորը՝ Ռոզա Ծառուկյանին․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ բոլորը գիտեն, որ ինքն ամեն ինչ ճիշտ է ասում և որևէ ստորակետ չի խեղաթյուրում: Մոր՝ Ռոզա Ծառուկյանի մասին խոսելիս՝ ԲՀԿ առաջնորդը հուզվեց: «Բոլոր փուչիկները ի վերջո տրաքելու են, սուտ խոսողները պատասխանատվության են ենթարկվելու, կարևորը խիղճս հանգիստ է, ուժս տեղն է, խելքս տեղն է, ինչ որոշեք, ես պատրաստ եմ, կարևորը ձեր խղճի և Աստծո առաջ ճիշտ որոշում կայացնեք»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ դիմելով դատարան:

Ծառուկյանը բորբոքվեց, երբ տուժողի ներկայացուցիչը նրան ներկայացրեց որպես կազմակերպիչ. «Փաստաբանը պետք է հիմնավորված խոսի, դատարկ-դատարկ դուրս չտա»: Դատարանում կրքերը մի պահ լարվեցին:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր