211652_close_icon
views-count43672 դիտում article-date 11:35 17-05-2023

Երևանի կենտրոնում ծառի հաստ ճյուղը կոտրվել ու ընկել է Porsche Panamera-ի ու Nissan-ի վրա․ 1 տարի առաջ այդ Porsche-ի վրայից գողացել էին լուսարձակները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցի թիվ 4-րդ շենքի բակում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է ավտոմեքնանների վրա, մասամբ փակելով ճանապարհի երթևեկելի գոտին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի ՓԾ թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանտաար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Վանիկ Լալայանն ու կրտսեր պարեկ Նարեկ Ավետիսյանը։

Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանված Porsche Panamera մակնիշի և Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաների վրա։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

Ահազանգով ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համապատասխան բաժինների աշխատակիցները։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Porsche Panamera-ն հաշվառված է Երևանի բնակիչ 28-ամյա Արայիկ Վարդանյանի անվամբ, և 1 տարի առաջ անհայտ անձինք նշված բակից գողացել էին Porsche-ի լուսարձակները։ Ու մինչև այժմ, վարորդը, ինչպես ժողովուրդն է ասում, «նստել է թախտին, սպասում է բախտին», թե՝ ոստիկանները կհայտնաբերեն գողերին ու կվերադարձնեն լուսարձակները, բայց վարորդը համակերպվել է այն մտքի հետ, որ «եղունգ ունես գլուխդ քորի»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր