211652_close_icon
views-count13697 դիտում article-date 13:08 20-05-2023

Արտակարգ դեպք Երևանում․ ծառի ճյուղը կոտրվել ու ընկել է կայանված ավտոմեքենայի վրա․ օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թումանյան 26 շենքի բակում ծառի ճյուղը կոտրվել և ընկել  է կայանված ավտոմեքենայի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, որպեսզի ժամանեն Երևանի քաղաքապետարանի կանաչապատման բաժնի աշխատակիցները, ովքեր մասնատման և հեռացման եղանակով տապալված ծառի ճյուղը կհեռացնեն։

Պարզվել է՝ ծառը վնասել է Nissan մակնիշի ավտոմեքենան։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումատակի հրամանատար տեղակալ Դավիթ Նիոկողոսյանի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ 

Ժամանել են նաև Ոստիկանության Կետրոնական բաժնի հեթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ոստիկանությունը պարզում է մեքենայի տիրոջ ինքնությունը։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր