47507 դիտում
20:11 16-05-2023
Գյումրիում 28-ամյա երիտասարդի կյանքը հնարավոր է եղել փրկել պարեկների օպերատիվ աշխատանքի ու Գյումրու բժիշկների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ու Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկների օպերատիվ ու գրագետ աշխատանքի արդյունքում փրկվել է երիտասարդ տղայի կյանքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում քաղաքացու կողմից, ով հայտնում է, որ եղբայրը հեռախոսով հաղորդագրություն է ուղարկել, որի մեջ գրել է, որ պատրաստվում է վերջ տալ իր կյանքին ու հավանաբար եղբայրը գտնվում է Գյումրիում:
Օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցվում է ոստիկանության Շիրակի մարզի պարեկային ծառայություն և անմիջապես գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Կիրակոսյանի գլխավորությամբ պարեկային ծառայության մի քանի կարգախմբեր սկսում են որոնողական աշխատանքներ՝ քաղաքացու ենթադրյալ գտնվելու վայրերի ուղղությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարեկներն անգամ մի քանի կմ ոտքով քայլելով կատարել են որոնողական աշխատանքներ, և ի վերջո ՊԾ Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Արթուր Քուրքչյանն ու կրտսեր պարեկ Արամայիս Ղուկասյանն այդ քաղաքացուն անգիտակից վիճակում հայտնաբերում են Գյումրի քաղաքի Մ. Ավետիսյան փողոցում գտնվող «Երազանք» հյուրանոցային համալիրից բավականին հեռու գտնվող հարակից դաշտում:
Պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող դեղատուփից նախ 1-ին բուժօգնությունն են ցուցաբերում, ապա ահազանգում Գյումրի բժշկական կենտրոն և օպերատիվորեն ժամանած բժիշկները նախ առաջին բուժօգնություն են ցուցաբերում, ապա նրան անգիտակից վիճակում տեղափոխում հիվանդանոց, որտեղ էլ Հիպոկրատի երդմանը հավատարիմ՝ փայլում են տեղի բժիշկները:
Շնորհիվ պարեկների ու բժիշկների՝ երիտասարդի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: Նա մի քանի օր դեռ պետք է մնա բժիշկների հսկողության տակ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը Շիրակի մարզի բնակիչ, 28-ամյա Ս․ Շ.-ն է, ով մեծ քանակությամբ մկնդեղ խմելու միջոցով փորձել է ինքնասպան լինել:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2134 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)