40240 դիտում
17:41 14-05-2023
Ավտովթար Երևանում. Opel-ը «Մոլոկանի» այգուց Հրազդանի կիրճ տանող ճանապարհին բախվել է քարե պատնեշին և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի բնակիչ Հայկ Միքայելյանը, իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, ժողովրդին հայտնի «Մոլոկանի» այգուց դեպի Հրազդան կիրճ ընթանալիս, բախվել է քարե պատնեշին և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենան:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Քանի որ կողաշրջման հետևանքով ճանապարհը դարձել է երթևեկության համար միակողմանի, տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Նվեր Վահանյանն ու Ստեփան Եղոյանը:
Ավտոմեքենան հրշեջ-փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները դարձի բերեցին և տեղափոխեցին անվտանգ վայր:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+