211652_close_icon
views-count44058 դիտում article-date 21:12 08-12-2016

Արտակարգ իրավիճակ մանկական երկաթուղուց դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհին. ժամանել են մեծ թվով փրկարարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Արտակարգ իրավաիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մանկական երկաթուղուց դեպի Հրազդանի կիրճ ընկած ճանապարհահատվածում հսկայական ժայռաբեկորները թուլացել և կախվել են և առկա է քարաթափման վտանգ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագի Շամշյանը, նշված վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները: Պարզվել է, որ մանկական երկաթուղու մոտ գրեթե 25 մ բարձրության վրա պոկվել և կախվել են մի քանի ծառեր և ժայռաբեկորներ: Փրկարարները կարողացել են նշված տարածքից հեռացնել ծառերը, իսկ արհեստական քարաթափման վտանգի վերացման համար ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ ու եթե կարճ ժամանակում խնդիրը չլուծվի, ապա ամեն վայրկյան հնարավոր է քարաթափում տեղի ունենա: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր