30 տարի անց 3 գյուղական բնակավայր վերջապես կգազաֆիկացվի. Aravot.am
Aravot.am-ի փոխանցմամբ՝ Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքին միացած 3 գյուղական բնակավայրերը կգազաֆիկացվեն: Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանն ասել է, որ պետություն-համայնք համաֆինանսավորմամբ նախատեսում են ամբողջությամբ գազաֆիկացնել Արմանիս, Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերը.
«Աննախադեպ ծրագիր է սա, նշված գյուղերում գազաֆիկացում եղել է սովետական միության տարիներին, երկրաշարժից հետո գազաֆիկացում որեւէ բնակավայրում չի եղել: Տեսնելով ժողովրդի սոցիալական վիճակը, ու հատկապես այն, որ այլընտրանքային վառելիք բացարձակ չկա, փայտի հարցը չլուծված է, իսկ էլեկտրաէներգիայով էլ հնարավոր չէ բնակարանները ձմռանը տաքացնել, մանավանդ, որ նշված համայնքներում օրերով հոսանքազրկումներ էին լինում, որոշեցինք գազաֆիկացնել»,-ասել է պարոն Գրիգորյանը:
Համայնքի ղեկավարը հույս ունի, որ նշված աշխատանքների ավարտից հետո գյուղերից կնվազի նաեւ արտագաղթը, քանի որ առաջին հերթին այս ծրագրերով որոշակիորեն կլուծվի նաեւ բնակչության աշխատատեղերի հարցը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։