211652_close_icon
views-count940 դիտում article-date 16:59 13-05-2023

Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենի հետ

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանը և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնին։

ՀՀ պատվիրակությունը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակից, նախորդ օրերին Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի խախտման և հերթական սադրանքների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առկա իրավիճակը։

Մարկ Կամերոնն ընդգծել է ԱՄՆ շարունակական աջակցությունը ՀՀ ինքնիշխանության և Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման հարցերում։

Նմանատիպ նյութեր