211652_close_icon
views-count889 դիտում article-date 13:00 12-05-2023

Պրիգոժինը Շոյգուին Բախմուտ է կանչել Ուկրաինայի զինված ուժերի հաջող հարձակումները գնահատելու համար

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը խնդրել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին գալ Բախմուտ՝ գնահատելու Ուկրաինայի զինված ուժերի հաջող հակագրոհների պատճառով ստեղծված իրավիճակը։ Ռազմական ընկերության ղեկավարի կոչը Շոյգուին հրապարակել է Պրիգոժինի մամուլի ծառայությունը, գրում է ura.news-ը:

Բախմուտի ծայրամասերում, որտեղ տեղակայված են ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները, հակառակորդը ձեռնարկել է մի շարք հաջող հակագրոհներ։ Հաշվի առնելով ծանր օպերատիվ իրավիճակը, ինչպես նաև մարտական գործողություններում Ձեր բազմամյա փորձը՝ խնդրում եմ Ձեզ գալ Բախմուտի՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստորաբաժանումների հսկողության տակ գտնվող տարածք և ինքնուրույն գնահատել առկա իրավիճակը», - ասել է Պրիգոժինը։

Ավելի վաղ Պրիգոժինը բազմիցս հայտարարել էր, որ ուկրաինական զորքերն արդեն սկսել են իրականացնել խոստացված հակահարձակումը։ Նա դժգոհել է նաև առաջնագծում գտնվող իր մարտիկների զինամթերքի պակասից:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը «Վագներ» ռազմական ընկերությունը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն։ 

Նմանատիպ նյութեր