1867 դիտում
11:29 19-03-2023
Բախմուտ. ռուսական բանակի կորուստներն աճում են, բայց մարտավարությունը կատարելագործվում է․ BBC
Ուկրաինան կարմիր գիծ է գծել, և այդ գիծը Բախմուտն է։ Այս քաղաքի մասին ասում են, որ այն ունի ռազմավարական նշանակություն, ինչպես նաև այն, որ դրա համար մղվող մարտերում արդեն տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել։ Քաղաքի համար պայքարը սկսվել է ավելի քան 7 ամիս առաջ, շարունակվում է մինչ օրս և ամենաերկարն է այս պատերազմում։ Գրում է BBC-ն։
Ուկրաինական բանակի երկու բրիգադներ, որոնք պաշտպանում էին քաղաքի հարավային ծայրամասերը, անցյալ շաբաթ BBC-ի թղթակիցներին թույլատրեցին այցելել իրենց դիրքերը, մինչդեռ Բախմուտում և նրա շրջակայքում կատաղի մարտերը շարունակվում էին: Այս զինվորները մի քանի ամիս կռվել են ինչպես ռուսական բանակի կանոնավոր ստորաբաժանումների, այնպես էլ «Վագներ» ՊՄԿ-ի կողմից հավաքագրված դատապարտյալների հետ, որոնք լցնում են ռուսական կողմի խրամատները։ Ուկրաինացի զինվորականներն ասում են, որ ռուսական կորուստները շատ ավելին են, քան իրենց կորուստները, սակայն հակառակորդը նոր մեթոդներ է կիրառում` փորձելով գրավել քաղաքը և շրջակա գյուղերը:
Ո՛չ ռուսական, ո՛չ ուկրաինական բանակը չի հրապարակում Բախմուտում կամ որևէ այլ վայրում զոհերի մասին պաշտոնական թվեր, սակայն լքված քաղաքը վերածվել է սպանդանոցի։
Պաշտոնապես Ուկրաինան կարծում է, որ իր յուրաքանչյուր սպանված զինվորին բաժին է ընկնում 7 ռուս: Այս շաբաթվա սկզբին Ռուսաստանը հայտարարել էր, որ Բախմուտի համար մղվող մարտերում 24 ժամվա ընթացքում ավելի քան 220 ուկրաինացի զինվոր է սպանվել: Այս թվերից ոչ մեկը չի կարող ինքնուրույն ստուգվել:
The Wall Street Journal-ին տված հարցազրույցում երկու գերեվարված վագներական դատապարտյալներ ասել են, որ նրանք քիչ պատրաստվածություն են ստանում նախքան ռազմաճակատ ուղարկելը. նրանք սովորում են միայն մթության մեջ սողալ անտառով: Ռազմաճակատում 6 ամիս ծառայելուց հետո նրանք ազատվում են իրենց պատժի մնացած մասը կրելուց:

Նմանատիպ նյութեր
4456 դիտում
18:59 31-12-2014
Կյանքեր, որոնք խլել է հակառակորդը. հայկական բանակի մարտական կորուստներն ավելացել են. Tert.am
976 դիտում
13:00 12-05-2023
Պրիգոժինը Շոյգուին Բախմուտ է կանչել Ուկրաինայի զինված ուժերի հաջող հարձակումները գնահատելու համար
Այս բաժնից
919 դիտում
23:00 10-01-2025
Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան
1132 դիտում
22:35 10-01-2025
Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը
862 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը