211652_close_icon
views-count580 դիտում article-date 18:54 11-05-2023

Ֆինանսների նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությունը և ընդգծել, որ Կառավարության համար առաջնային են երեխաների առանձնահատուկ կարիքներին միտված ծրագրերը՝ ուղղված կրթական, առողջապահական և սոցիալական աջակցության ու պաշտպանության ոլորտներին:

Քրիստինե Վայգանդն իր հերթին մեծապես կարևորել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը աջակցելու երեխաների իրավունքներին ու բարեկեցությանն ուղղված ծրագրերին և անդրադարձել հայկական կողմի հետ ընթացիկ համագործակցության վերաբերյալ հարցերին:

Նմանատիպ նյութեր