211652_close_icon
views-count3069 դիտում article-date 13:48 01-08-2017

Ուշադրության կենտրոնում կրկին երեխաներն են. ԱԻ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Օգոստոսի 1-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային և հիմնադրամի ԱՌՆ ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյանին: Հանդիպման նպատակն էր ամփոփել ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչության (ECHO) և ՀՀ ԱԻ նախարարության համատեղ աղետների ռիսկի նվազեցման ԴԻՊԵԿՈ IV ծրագրի արդյունքները: ԱԻ նախարարը շնորհակալություն հայտնեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ երեխաների դիմակայունության բարձրացմանն ուղղված հսկայածավալ աշխատանքի և ԱԻ նախարարության ջանքերին աջակցելու համար: Ծրագրի շրջանակում իրականացվել է ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցների ուսումնասիրություն՝ ըստ տարբեր վտանգների նկատմամբ խոցելիության, որի համաձայն՝ դպրոցների շենքերի զգալի մասը դեռևս ունի միջին և բարձր սեյսմիկ խոցելիություն: Հետևաբար՝ երեխաների ուսուցման անվտանգ պայմաններ ապահովելու համար դպրոցների անվտանգությունը շարունակում է մնալ առաջնահերթ խնդիրներից: Իր խոսքում տիկին Ռադոչայը նշեց, որ երեխաները մեր ապագան են, իսկ ապագայի համար արված ցանկացած ներդրում կարող է շատ ավելի մեծ արդյունք տալ: Նա նաև ընդգծեց քիչ թվով աշակերտներ ունեցող փոքր դպրոցների անվտանգության հարցը, որոնք շատ դեպքերում դուրս են մնում դոնոր կազմակերպությունների ուշադրությունից: Զրույցի ընթացքում նախարար Տոնոյանը կարևորեց ոչ միայն ուսումնական ծրագրերում ԱՌՆ թեմաների ընդգրկումը, այլև՝ մանկավարժներին որակյալ ուսումնական նյութերով ապահովելն ու երեխաներին նյութի պատշաճ մատուցումը՝ առավել մեծ արդյունք ստանալու համար: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել համագործակցությունը և լինել հետևողական՝ ԱՌՆ կրթության մշակույթի տարածման ու կիրառման գործում: *** «Հարավային Կովկասում և Միջին Ասիայում երեխաներին սպառնացող աղետների ռիսկի նվազեցման ազգային և համայնքային ջանքերի խթանում» տարածաշրջանային ծրագիրը (ԴԻՊԵԿՈ IV) ֆինանսավորովում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչության (ECHO) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից:

Նմանատիպ նյութեր