211652_close_icon
views-count31515 դիտում article-date 12:38 11-05-2023

Արտակարգ դեպք Երևանում․ հրշեջների օպերատիվ գործողության շնորհիվ մի քանի միլիոն դրամ արժողությամբ Mercedes-ը չվերածվեց մոխրակույտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորենացի 26Ա շենքի դիմաց, Ագաթանգեղոս փողոցում ավտոմեքենա է այրվում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյուքնում կանխվել է Mercedes մակնիշի ավտոմեքենայի արգելակման կոճղակներում առաջացած կրակը։ 

Ըստ նախնական տեղեկություների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գարիկ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկ Սուրեն Հովակիմյանն ու կրտսեր պարեկ Ազատ Մարտիրոսյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։ 

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից։

 Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր