211652_close_icon
views-count1090 դիտում article-date 10:51 11-05-2023

Հայկական կողմը 10։25-ի դրությամբ ունի 4 վիրավոր, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

Ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:

«Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ  լարվածության նվազումը պահպանվում է:

Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է:

Ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր