211652_close_icon

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

views-count1081 դիտում article-date 10:17 11-05-2023
Ժամը 09:30-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Նմանատիպ նյութեր