211652_close_icon

ՀՀ ԱՍՀ նախարարը ԱՄԷ-ում մասնակցում է «Հանդուրժողականության դերը՝ ներդրումների և բարգավաճման գործընթացում» թեմայով քննարկմանը

views-count685 դիտում article-date 17:38 10-05-2023
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող Annual Investment Meeting (AIM 2023) ամենամյա ներդրումային համաժողովի շրջանակում մասնակցում է «Հանդուրժողականության դերը՝ ներդրումների և բարգավաճման գործընթացում» թեմայով քննարկմանը։ Տեղեկացնում է ՀՀ ԱՍՀ նախարարությունը։

Միջոցառմանը մասնակցում են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ երկրների ղեկավարներ, նախարարներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ և այլ մասնակիցներ՝ 174 երկրից։  

Համաժողովը մասնակից երկրներին հնարավորություն է տալիս անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնել իրենց ներդրումային հնարավորությունների և տնտեսական պայմանների մասին, կատարել ներդրումային շնորհանդեսներ և պլանավորել փակ կլոր սեղաններ՝ նպատակային ներդրողների մասնակցությամբ։

Ելույթների ընթացքում բանախոսներն ընդգծել են հանդուրժողականության դերը տարբեր սոցիալական, կրոնական և էթնիկ խմբերի տեսանկյունից, ինչպես նաև կառավարությունների կողմից վարվող քաղաքականությունը՝ սոցիալական համակեցության արդյունավետ էկոհամակարգի ստեղծման գործում, որն էլ իր հերթին կարող է նպաստել ներդրումների ծավալին։

Նմանատիպ նյութեր