472 դիտում
15:54 10-05-2023
Աննախադեպ դրամաշնորհային աջակցություն՝ Շրջակա միջավայրի ոլորտին․ ծրագրի ողջ բյուջեն կազմում է շուրջ 26 մլն եվրո
Շրջակա միջավայրի նախարարությունում այսօր՝ մայիսի 10-ին, նախարար Հակոբ Սիմիդյանը և Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլը ստորագրել են «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի մեկնարկն ազդարարող պայմանագիրը։ Հայտնում է ՇՄ նախարարությունը։
Նախարարը հույս է հայտնել, որ մոտ ապագայում տեսանելի կլինեն ծրագրի արդյունքները։
«Ելնելով Հայաստանի հարուստ և յուրօրինակ կենսաբազմազանության արդյունավետ պահպանության և կայուն օգտագործման անհրաժեշտությունից՝ ծրագրի իրականացումն առավել կարևոր է դառնում և կարող է շրջադարձային լինել ոլորտում առկա հիմնախնդիրների հասցեագրման, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման որակապես նոր նշաձողի սահմանման տեսանկյունից»,-նշել է նախարարը
Ծրագրի ամբողջ բյուջեն կազմում է շուրջ 26 միլիոն եվրո։
Ծրագրի շրջանակներում նախատեսվող դրամաշնորհային միջոցներն ուղղված են կենսաբազմազանությամբ հարուստ պահպանվող տարածքների, բնական ռեսուրսների և բնական հուշարձանների բարելավման ու կառավարման, անտառների կայուն կառավարմանն աջակցելու, անտառային լանդշաֆտի և անտառների վերականգնողական միջոցառումների, ընտրված հարակից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումների, էկոզբոսաշրջությունը խթանելու միջոցառումների, խորհրդատվական ծառայությունների ֆինանսավորմանը։ Ծրագրի տևողությունը նախատեսվում է 6 տարի, որին կնախորդի ծրագրի խորհրդատուի կողմից շուրջ 6 ամիս տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացման մեկնարկային փուլը։ Դրամաշնորհային աջակցության ծավալն աննախադեպ է տարածաշրջանում և խոշորագույններից է գլոբալ առումով։
Դրամաշնորհային ծրագիրը ունի հետևյալ հիմնական բաղադրիչները՝
պահպանվող տարածքների, բնական ռեսուրսների և բնության հուշարձանների բարելավում ու կառավարում, ինչպես նաև էկոզբոսաշրջությունը խթանելու միջոցառումներ
անտառների կայուն կառավարում, անտառային լանդշաֆտների վերականգնում և անտառվերականգնման միջոցառումներ,
ընտրված հարակից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումներ,
խորհրդատվական ծառայություններ։

Նմանատիպ նյութեր
1166 դիտում
16:52 05-06-2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը շնորհավորական ուղերձ է հղել Շրջակա միջավայրի միջազգային օրվա առիթով
3169 դիտում
19:07 15-10-2022
«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը կյանքի է կոչում աննախադեպ ծրագիր․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
859 դիտում
13:46 11-03-2023
ՏԿԵ նախարարությունն ստացել է սուբվենցիոն ծրագրի 250 փաթեթ, որի բյուջեն կազմում է 80 մլրդ դրամ
Այս բաժնից
412 դիտում
19:38 09-05-2024
Մեր երթի բովանդակությունը երբեք նման չի եղել 2018 թվականի իրադարձություններին․ Սուրեն Պետրոսյան
580 դիտում
19:12 09-05-2024
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
7561 դիտում
18:48 09-05-2024
Բագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին 1 ժամ ժամանակ տվեց հրաժարական տալու համար