748 դիտում
10:01 10-05-2023
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Հունաստանում մասնակցել է DEFEA 2023 միջազգային ցուցահանդեսին
Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ռազմաարդյունաբերական կոմիտեի պատվիրակությունները մայիսի 9-ին մասնակցել են Հունաստանի պաշտպանության և անվտանգության DEFEA 2023 միջազգային ցուցահանդեսին, որն անցկացվում է Սպատայի Metropolitan Expo ցուցահանդեսային կենտրոնում։ Հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։
DEFEA-ն կարևոր հարթակ է միջազգային շփումների, արդյունաբերական համագործակցության և պաշտպանության և անվտանգության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիական զարգացումների մասին տեղեկատվության փոխանակման համար։ Ցուցահանդեսին մասնակցում են համաշխարհային պաշտպանական արդյունաբերության խոշորագույն ընկերություններ, ինչպես նաև գիտահետազոտական կենտրոններ և հաստատություններ, որոնք ձևավորում են բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընթացող զարգացումները։
Ցուցահանդեսին բազմաթիվ երկրների մասնակիցներ ներկայացնում են պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային շուկայի վերջին զարգացումները՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ պաշտպանական համակարգերի զարգացումը շարժիչ ուժ է թե՛ տեխնոլոգիական առաջընթացի, և թե՛ տնտեսական զարգացման համար։ Այս մասին ընդգծել է նաև Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը, ով բացել է ցուցահանդեսը։
Բացման արարողությանը ներկա են եղել նաև Հունաստանի Պաշտպանության փոխնախարար Նիկոս Հարդալիասը, տնտեսական դիվանագիտության գծով արտաքին գործերի փոխնախարար Կոստաս Ֆրանգոյանիսը, Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարը, հունական բանակի ծովային, ցամաքային և օդային ուժերի ղեկավար կազմը։
Ցուցահանդեսին մասնակցում են նաև պաշտոնական կառավարական և ռազմական պատվիրակություններ, ինչպես նաև այցելուներ մոտ 77 երկրներից:

Նմանատիպ նյութեր
1210 դիտում
13:03 23-02-2023
Արար» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցեց միջազգային պաշտպանական IDEX & NAVDEX 2023 ցուցահանդեսին․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1304 դիտում
18:27 05-11-2019
Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Շանհայում մեկնարկած Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին
Այս բաժնից
691 դիտում
21:08 14-11-2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն առաջին անգամ հայկական խաշ է համտեսել
745 դիտում
20:42 14-11-2024
Մակունցն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանը
715 դիտում
20:29 14-11-2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ