211652_close_icon

ՔՊ-ական պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ վետերանները մասնակցել են Մոսկվայում ռազմական զորահանդեսին

views-count766 դիտում article-date 21:05 09-05-2023
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ Հաղթանակի օրվան նվիրված ռազմական զորահանդեսին Մոսկվայում ներկա են գտնվել վետերաններ Ռոզալիա Աբգարյանն ու Ներսես Սիմոնյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի կայքից։

«Այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված ավանդական զորահանդեսը, որին մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մոսկվա մեկնած վետերաններին, որոնք վերջին անգամ Կարմիր հրապարակում եղել են 10 տարի առաջ:

Հաղթանակի կերտման հարցում կես միլիոնից ավելի հայի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին կարեւոր նշանակություն է ունեցել: Պատերազմի դաշտում անձնվիրաբար ընկել են լեգենդար զորահրամանատարներ, բազում սխրանքներ գործած շուրջ 300 հազար հայորդիներ:

107 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր