Արամ Ա-ն 5-օրյա այցով Քուվեյթում է. հանդիպումներ կունանա
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա Վեհափառ Հայրապետը «Սփյուռքի տարվա» շրջանակներում իր հովվապետական այցելությունների շրջագայության շրջանակներում այսօր ժամանել է Քուվեյթ։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից։
Միջազգային օդանավակայանում պաշտոնապես դիմավորել են Քուվեյթի և շրջակա հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ.Պետրոս Ծ. Մանուելյանը, Քուվեյթում Լիբանանի դեսպան Ահմադ Արաֆան, Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սարմեն Բաղդասարյանը, Հռոմի Պապի նվիրակ Յուջին Արք․ Նուջնեթը, քուվեյթահայությանն ներկայացուցիչներ։
Հաղորդագրության համաձայն՝Վեհափառ Հայրապետը Քուվեյթ է ժամանում պապական հնգօրյա այցով, որի ընթացքում կունենա պաշտոնական հանդիպումներ, այցելություններ Քուվեյթի հայկական կառույցներ, հանդիպումներ Քուվեյթում գործող եկեղեցիների առաջնորդների հետ, ինչպես նաև Քուվեյթի և շրջակա հայոց թեմի բնակչության, պետական իշխանությունների և հարակից միությունների ներկայացուցիչների հետ։