121086 դիտում
11:35 09-05-2023
Երևանում, Կառավարության շենքի մոտ Կոտայքի մարզի դատախազության դատախազը ոչ սթափ, Tesla-ով՝ խոշոր ավտովթարի հեղինակ․ կան վիրավորներ․ դատախազի փոխարեն այլ մարդ էր ներկայանում որպես վարորդ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ 26-ամյա Արման Մաթևոսյանը իր վարած Tesla մակնիշի 04 SO 001 համարանիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայի թիվ 1 հասցեի մոտ բախվել է ծառին, առաջ ընթացել և բախվել 36-ամյա Գևորգ Գալստյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող Mitsubishi մակնիշի ավտոմեքենային, և առաջ ընթանալով, հայտնվել ՀՀ կառավարության անցագրային կետի մոտ, մասամբ՝ հետիոտնի համար նախատեսված վայրում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Tesla-ի ուղևորներ՝ ՌԴ քաղաքացիներ Անաստասիա Պավլիցկայան և Ռաիսա Նիկոլինա բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրել են ավտոմեքենաները և գազազրկել Mitsubishi ավտոմեքենան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Դեպքի վայրում մի տղամարդ փորձում էր պարեկներին համոզել, որ վարորդը ինքն է եղել, սակայն կարճ ժամանակում պարեկները պարզեցին, որ այդ տղամարդը ստում է։ Տեղում պարզվեց նաև, որ կեղծ վարորդ ներկայացածը Tesla-ի վարորդի հայրն է՝ 50-ամյա Արսեն Մաթևոսյանը։
Տեղում պարեկները մի քանի ժամ փորձում էին Tesla-ի վարորդին սթափության փորձաքննության ենթարկել, սակայն նա անընդհատ ասում էր, թե՝ վատ է զգում, ի վիճակի չէ, և պահանջում էր շտապօգնություն։ 2 անգամ պարեկները նրա համար շտապօգնութուն կանչեցին, 2 անգամ էլ նա հրաժարվեց անգամ մոտենալ բժիշկներին։
Ժամեր անց վարորդը ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա եղել է ոչ սթափ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Tesla-ի վարորդ Ա․ Մաթևոսյանը աշխատում է ՀՀ գլխավոր դատախազության Կոտայքի մարզի դատախազությունում որպես դատախազ։
Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանից տեղեկացանք, որ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականով՝ ծառայողական ուսումնասիրություն է իրականացվում, բացի դա՝ նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 186+
186+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1585 դիտում
14:55 28-04-2014
10 վարորդ` ոչ սթափ վիճակում, 4 վարորդ երթևեկության ընթացքում ծխել է, 45 վարորդ փաստաթղթեր չի ներկայացրել
Այս բաժնից
1999 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)