211652_close_icon

ԱԳ փոխնախարարները հանդիպել են Ֆրանսիայի դեսպանի հետ

views-count847 դիտում article-date 22:19 08-05-2023
Մայիսի 8-ին ԱԳ նախարարի տեղակալներ Վահե Գեւորգյանը եւ Վահան Կոստանյանն ընդունել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լուոյին: Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից:

Ըստ հաղորդագրության՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումների մասին։ ԱԳ նախարարի տեղակալները եւս մեկ անգամ ներկայացրել են հայկական կողմի դիրքորոշումները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման շրջանակներում սկզբունքային խնդիրների վերաբերյալ։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմանը եւ Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամին` վերահաստատվել է Հարավային Կովկասի կայունությամբ շահագրգիռ գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը։

Նմանատիպ նյութեր