211652_close_icon

Վաղարշակ Հարությունյանն այցելել է Մոսկվայի Հաղթանակի թանգարան

views-count694 դիտում article-date 18:22 08-05-2023
Այսօր` Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 78-ամյակի նախօրեին, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Մոսկվայի «Պոկլոննայա գորա» հուշահամալիրի տարածքում գտնվող Հաղթանակի թանգարան։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը։

Նշվում է, որ Հարությունյանին ուղեկցել են ՌԴ-ում ՀՀ ռազմական կցորդ Գարեգին Մելիքսեթյանը, Ռուսաստանի գերատեսչություններում Հայաստանի ներկայացուցիչներն ու դեսպանության աշխատակիցները։

Դեսպանության պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհել Հիշատակի և Փառքի կրակի մոտ։

Հաղթանակի թանգարանի ղեկավարության ուղեկցությամբ դեսպանության պատվիրակությունը ծանոթացել է «Битва за Москву. Первая Победа!» ցուցադրությանը։

Դեսպանությունում ճաշ է մատուցվել Հայաստանից ժամանած Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվիրակության համար, որոնց ուղեկցել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը։

Նմանատիպ նյութեր