211652_close_icon

Սևանա լճի մակարդակը մայիսի 1-7-ը բարձրացել է ևս 2 սմ-ով

views-count619 դիտում article-date 18:03 08-05-2023
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը Ֆեյսբուքի էջում ներկայացրել է Սևանա լճի՝ մայիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածի հիդրոլոգիական ռեժիմը:

Ըստ այդմ՝ Սևանա լճի մակարդակը մայիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով և կազմել 1900.41 մ (07.05.23 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 13 սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով մայիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 5.809 մլն խմ, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից մայիսի 7-ը ներառյալ՝ 36.293 մլն խմ:

Հօշեցնենք, որ Սևանա լճի մակարդակը ապրիլի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել՝ 1900.37մ։

Նմանատիպ նյութեր