211652_close_icon

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

views-count706 դիտում article-date 13:48 08-05-2023
Այսօր՝ ագրեսոր թշնամու դեմ Արցախյան ազատամարտում հերոսաբար պայքարած և ազգային բանակի միջուկը դարձած Երկրապահի, ինչպես նաև 1992 թվականին Շուշիի ազատագրման ու Ստեփանակերտի պաշարման ավարտի օրը, Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում` Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը:

«Հավերժ փա´ռք Հայրենիքի նվիրյալ նահատակներին,

Երախտագիտությո՛ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր