700 դիտում
16:58 07-05-2023
Մայիսի 25-ին կմեկնարկի Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ նախարարության աջակցությամբ մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը։ Այն տեղի կունենա մայիսի 25-27-ը Գ․ Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնում։
Փառատոնին կմասնակցեն շուրջ 40 հրատարակչություններ, գրավաճառներ և մշակութային կազմակերպություններ, 50-ից ավելի գրողներ, քննադատներ, թարգմանիչներ, ոլորտի այլ մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից։ Երեք օրերին տեղի կունենան 25 միջոցառումներ՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։
Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ Գործընկերներն են՝ «Ստեղծագործ Եվրոպա»-ն, «Վերսոպոլիս»-ը, «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը» և «Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ները։
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: Փառատոնը բաց է նշված օրերին՝ ժամը 12:00-21:00-ն։ Գրքերի ամբողջ տեսականին վաճառվելու է 20-50% պարտադիր զեղչով:

Նմանատիպ նյութեր
21761 դիտում
22:37 26-06-2017
Հունիսի 29-ին կմեկնարկի Երևանյան միջազգային կիթառի 3-րդ փառատոնը
1611 դիտում
15:54 16-02-2020
Փետրվարի 19-ին կմեկնարկի Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառը
Այս բաժնից
379 դիտում
12:07 30-04-2024
Ադրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահման չլինի, գործի ուժեղի իրավունքը. Ռուբինյան
406 դիտում
11:50 30-04-2024
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20,534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար․ ՊԵԿ