15767 դիտում
14:47 07-05-2023
Ավտովթար Ապարան քաղաքում. բախվել են «Մազ» բեռնատարն ու Mercedes-ը. օպերատիվ են գործել Ապարանի հրշեջ փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Ապարան քաղաքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Կարապետ Մ.-ի վարած «Մազ» մակնիշի բեռնատարն ու Երևանի բնակիչ 69-ամյա Մյասնիկ Մ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել է ՀՀ Ներքին գործեր նախարարության փրկարար ծառայության Ապարանի թիվ 20 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ փրկարաները Mercedes մակնիշի ավտոմեքենայից առաջացած գազի արտահոսքը դադարեցրել են և տեղում կատարել հերթապահություն:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ պարեկ Էրիկ Հարությունյանն ու կրտսեր պարեկ Լևոն Մկրտչյանը:
Վթարի փաստով Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյան
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+