211652_close_icon
views-count35035 դիտում article-date 16:07 02-11-2024

Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ բախվել են «ՄԱԶ» բեռնատարն ու «Լադա»-ն․ վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի․ կան վիրավորներ․ օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Սիսիան-Աղիտու ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են 63-ամյա Գագիկ Ա․-ի վարած «ՄԱԶ» մակնիշի բեռնատարն ու 72-ամյա Վալերիկ Ա․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները և մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապ օգնության ավտոմեքենային տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն։

Բժիշկների կողմից օգնություն է ցուցաբերվել նաև նրա ուղևոր, 65-ամյա Արուս Ե․-ին, ով նույնպես տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի և վաշտի հրամանատար Ազատ Թադևոսյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական  խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Գուրգեն Գրիգորյանի, Սիսիանի քննչական բաժնի պետ Արիստակես Գրիգորյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր