211652_close_icon
views-count82238 դիտում article-date 18:12 29-07-2023

Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. բախվել են Iveco բեռնատարն ու տուֆ քարով բարձված ZIL-ը. վերջինը գլխիվայր շրջվել է հայտնվելով ճանապարհի մեջտեղում. օպերատիվ են գործել Կոտայքի մարզի փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում  Երևան-Սևան ավտոճանապարհի 46 կմ հատվածում բախվել են ZIL MMZ և  Iveco մակնիշի բեռնատար ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ZIL-ը, որը բարձված է եղել քարով, գլխիվայր շրջվել է՝ մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահան Կարապետյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ZIL-ի շրջվելու հետևանքով տուֆ քարերը թափվել, լցվել են ճանապարհով մեկ: 

ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվելու է վարորդների ինքնությունը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 198+
198+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր