211652_close_icon
views-count724 դիտում article-date 23:30 05-05-2023

Արցախում մայիսի 8-ը աշխատանքային է, իսկ 9-ը՝ ոչ աշխատանքային օր

Արցախի տեղեկատվական շտաբը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Ի պատասխան ԱՀ կառավարությանն ուղղված հարցումների՝ տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 8-ը (երկուշաբթի) աշխատանքային օր է, քանի որ ԱՀ կառավարության կողմից որևէ որոշում չի կայացվել այդ աշխատանքային օրվա տեղափոխության մասին:

Ինչ վերաբերում է մայիսի 9-ին (երեքշաբթի), ապա Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին օրենքի համաձայն՝ այդ օրը նշվում է որպես Հաղթանակի տոն, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օր և ոչ աշխատանքային օր է»։

Նմանատիպ նյութեր