Երիտասարդ բժիշկ ամուսինները Երեւանից տեղափոխվել ու աշխատանքի են անցել Սպիտակի բժշկական կենտրոնում. aravot.am
Aravot.am-ը գրում է․ Վիրաբույժ Նարեկ Ամիրյանը կնոջ՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Մանուշ Հովհաննիսյանի հետ, արդեն 3 ամիս է, ինչ Երեւանից մանկահասակ երեխայի հետ տեղափոխվել են Լոռու մարզի Սպիտակ քաղաք ու աշխատանքի անցել Սպիտակի բժշկական կենտրոնում:
Նարեկը ծնունդով Երեւանից է, սովորել եւ ավարտել է ԵՊԲՀ-ն: Ավարտելով կլինիկական օրդինատուրան, Նարեկն աշխատել է Երեւանի հիվանդանոցներից մեկում որպես վիրաբույժ: 44-օրյա պատերազմի ժամանակ Նարեկը աշխատում էր Երեւանի շտապբուժօգնությունում, պատերազմի թեժ օրերին Արցախից Հայաստան էին տեղափոխում վիրավոր զինծառայողներին:
Հերթական տեղափոխության ժամանակ՝ նոյեմբերի 6-ին, Նարեկն ու շտապօգնության ողջ անձնակազմը վիրավորվում են, Նարեկին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխում են Երեւան: Երկու անգամ վիրահատվելուց ու վերականգնողական բուժում ստանալուց հետո Նարեկը կրկին աշխատանքի է անցնում, շարունակելով կյանքեր փրկելու առաքելությունը: Բժիշկ ամուսինների առաջնեկը ծնվել է պատերազմի օրերին, երեխայի դուրս գրվելու հենց նույն օրը Նարեկը կրկին մեկնել է ռազմաճակատ: Անգամ երեխայի ծնունդը չկանգնեցրեց մեկնել պատերազմ: Ամեն անգամ ռազմաճակատ մեկնելիս Նարեկը Աստծուց խնդրել է հետ վերադառնալ, որ երեխան անհայր չմեծանա:
Նարեկի կինը՝ Մանուշը, ծնունդով Լոռու մարզի Օձուն գյուղից է, սովորել եւ ավարտել եւ ԵՊԲՀ-ն, ապագա ամուսնու հետ ծանոթացել են ուսանողական տարիներին: Աշխատելով տարբեր բուժհաստատություններում, հիմնական աշխատանքի է ընդունվել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում որպես ռեանիմատոլոգ:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։