211652_close_icon

Այսօր առանցքային կարևորության հանդիպում ունեցանք ԱՄՆ-ում. Տիգրան Ավինյան

views-count793 դիտում article-date 19:51 04-05-2023
«Այսօր առանցքային կարևորության հանդիպում ունեցանք ԱՄՆ-ում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ Արտուրո Հերերայի և Դանիել Բոյսի հետ կայացած հանդիպման ընթացքում խոսեցինք շինթույլտվությունների թվայնացման և պարզեցման գործընթացի մասին։
Հանդիպումը մեծ կարևորություն ունեցավ շինթույլտվությունների տրամադրման ընթացակարգի համաշխարհային փորձը ուսումնասիրելու և իրագործման համար աջակցություն ստանալու հարցում։
Քննարկման ընթացքում պայմանավորվեցինք նաև շուտով հյուրընկալել Արտուրո Հերերային Երևանում»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր