211652_close_icon
views-count547 դիտում article-date 13:43 04-05-2023

Պապիկյանն առավոտյան անակնկալ ստուգայցով եղել է զորամասերում

Մայիսի 4-ին վաղ առավոտյան անակնկալ ստուգայցով  եղել եմ ՊՆ N զորամասերում։ Ֆեյսբուքի իր էջում գրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը․

«Հրամանատարական կազմերի ուղեկցությամբ շրջել եմ զորամասերի տարածքով, հետևել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքին, զորանոցային պայմաններին և տվել համապատասխան հանձնարարականներ։ 

Ստուգայցի շրջանակում հանդիպել եմ նաև մարտական հերթապահության պատրաստվող ժամկետային զինծառայողների հետ:

Շրջել եմ զորամասերի տարածքում նոր կառուցվող շենք-շինություններում, հետևել շինարարական աշխատանքների ընթացքին:

Այցելել եմ նաեւ առաջնագիծ, հետևել ինժեներական, դիրքերի կահավորման աշխատանքների ընթացքին»,- գրել է Պապիկյանը:

Նմանատիպ նյութեր