817 դիտում
12:55 03-05-2023
Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Հոռոմի խաչմերուկից մինչև Բենիամին նորակառույց ճանապարհահատվածը բացվել է երթևեկության համար
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում՝ Հոռոմի խաչմերուկից մինչև Բենիամին մոտ 2.5կմ երկարությամբ նոր կառուցված ճանապարհահատվածը բացվել է երթևեկության համար։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնում է, որ Հին ճանապարհին այժմ կատարվում են քանդման աշխատանքներ՝ վերակառուցման նպատակով։
Հիշեցնենք, որ Տրանշ-3-ում շինաշխատանքներ կատարում է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն, շինարարության տեխնիկական վերահսկողությունը՝ իտալական «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ընկերությունը։ Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածը վերակառուցվում է Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
937 դիտում
10:39 08-01-2025
Հայաստանը կանգնած է կամ նոր պատերազմի, կամ նոր միակողմանի զիջումների երկընտրանքի առաջ․ Ավետիք Չալաբյան