46152 դիտում
20:59 02-05-2023
Արագածոտնի մարզում շարունակվում է Ապարանի քաղաքապետի և Արագածոտնի նախկին փոխմարզպետի՝ միմյանց նկատմամբ հաշվեհարդարը. քաղաքապետն իր ընկերների հետ հետապնդել է փոխմարզպետին, որն էլ վերածվել է «դեբոշի». կան վիրավորներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ Քրեական օրենսգրքի 297 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է մարտի 26-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած վիճաբանություն ծեծկռտուքի փաստով:
Հարուցված քրեական գործի շրջանակում Ոստիկանության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը, ժամը 16:00-ի սահմաններում, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից հետո Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Էդգար Փարվանյանն իր ընկերոջ՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 41-ամյա Հարություն Ղազարյանի հետ, Է. Փարվանյանի անձնական օգտագործման Honda մակնիշի ավտոմեքենայով, երթևեկելու ժամանակ վերջիններիս հետապնդել են Արագածոտնի մարզի բնակիչներ 43-ամյա Կարեն Եղիազարյանը, ով Գ. Շամշյանի տեղեկություններով «Գնդունիկցի Կարեն» մականվամբ Ապարան խոշորացված համայնքի ղեկավարն է, 45-ամյա Հայկ Եղիազարյանը, 45-ամյա Սեպուհ Հովհաննիսյանը, 42-ամյա Ռոման Ենոքյանը, 48-ամյա Քոչար Գալստյանը, 39-ամյա Անդրանիկ Արշակյանը և 39-ամյա Արթուր Սարգսյանը Ապարան-Քուչակ ճանապարհին կանգնեցրել են Է. Փարվանյանի ավտոմեքենան (Գ. Շամշյանի տեղեկություններով վերջինս Արագածոտնի նախկին փոխմարզպետն է), ծեծի են ենթարկել նրան և Հ. Ղազարյանին, ապա այն վերածվել է փոխադարձ հարվածներ հասցնելու, ինչի արդյունքում էլ Ա. Արշակյանը և Ք. Գալստյանը ստացել են մարմնական վնասվածքներ:
Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, մարտի 26-ին միջադեպ էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Մասնակիցների մեջ էր Արագածոտնի նախկին փոխմարզպետ, Արագածոտնի մարզի բնակիչ, 43-ամյա Էդգար Փարվանյանը:
Ինչպես հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նույն օրը, ժամը 18:00-ի սահմաններում, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում՝ «Բեկո» խանութի դիմաց, ավտոմեքենայի ձայնային ազդանշան տալու հարցի շուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել Է. Փարվանյանի և Արագածոտնի մարզի բնակիչ, 28-ամյա Գրիգոր Եղիազարյանի միջև:
Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ Է. Փարվանյանը Գ. Եղիազարյանի հասցեին մի քանի անգամ հնչեցրել էր «վիզդ կկտրեմ» արտահայտությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
2131 դիտում
15:12 26-06-2019
Փաշինյանն աշխատանքից ազատել է Արագածոտնի փոխմարզպետին
3321 դիտում
11:33 21-07-2016
Ավստրալական օդանավը հարկադիր վայրէջք է կատարել ուղևորների սարքած դեբոշի պատճառով