Փաշինյանն աշխատանքից ազատել է Արագածոտնի փոխմարզպետին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անահիտ Սարգսյանն ազատվել է Արագածոտնի փոխմարզպետի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Անահիտ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ: