211652_close_icon
views-count661 դիտում article-date 13:49 02-05-2023

Ադրբեջանցիներն ականապատում են արդեն ՀՀ ինքնիշխան տարածքի հատվածները, գողություններ անում․ «Թաթոյան»

Փաստահավաք աշխատանքներ ենք իրականացրել Սյունիքի Կապան համայնքի Ներքին Հանդ, Սրաշեն և Ճակատեն գյուղերում, Կապան-Ճակատեն ճանապարհին։ Այս մասին նշված է «Թաթոյան» հիմնադրամի տարածած հաղորդագրուէթյան մեջ:

«Ձեռք բերված նոր ապացույցները հաստատում են, որ ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են անօրինական ամրացման աշխատանքները, խաթարել են մարդկանց անվտանգությունն ու բնականոն կյանքը»,-ասված է  հաղորդագրության մեջ:

 «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի խոսքով՝ ադրբեջանցիները կրակոցներ են արձակում գյուղի հարևանությամբ գտնվող դիրքերից՝ դրանով իսկ փորձելով ահաբեկել մարդկանց։

«Մարդիկ զրկվել են սեփականության իրավունքով իրենց պատկանող հողոտարածքները, վարելահողերը, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից»,- շեշտեց Թաթոյանը՝ հավելելով, որ ադրբեջանցիներն ականապատում են իրենց դիրքերի հարևանությամբ գտնվող, բայց արդեն ՀՀ ինքնիշխան տարածքի հատվածները, ինչպես նաև գողություններ են անում՝ այդ թվում գողանալով խոշոր եղջերավոր կենդանիներ։

Հիմնադրամը նաեւ տեսանյութ է հրապարակել:

Նմանատիպ նյութեր