211652_close_icon
views-count6021 դիտում article-date 14:09 26-08-2021

Թշնամին փակել է մեր միջպետական ճանապարհը. պաշտպանության նախարարն ասում էր՝ եթե ՀՀ ինքնիշխան տարածքը անգամ 1 սմ խախտեն, կիրառվելու է ուժ. մեր ճանապարհը մեր ինքնիշխան տարա՞ծքն է, թե՞ ոչ. Վանեցյան. Tert.am

Մենք հիմա ԱԺ-ում քննարկում ենք Կառավարության ծրագիր, ունենում ենք բանավեճեր, բանը հասնում է մարտերի, բայց մեր երկրի անվտանգությունը գտնվում է լուրջ սպառնալիքի տակ: Մեր թշնամի երկիրը փակել է մի միջպետական ճանապարհ, և մինչև հիմա մենք տեղյակ չենք՝ արդյո՞ք Սյունիքը կտրված է ՀՀ մնացած մարզերից, թե՞ ոչ:

Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ում ելույթի ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի տարածած այն հաղորդագրությանը, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը:

«Պաշտպանության նախարարն ասում էր՝ եթե ՀՀ ինքնիշխան տարածքը անգամ 1 սմ խախտեն, կիրառվելու է ուժ, և թշնամին դուրս է շպրտվելու: Պարո՛ն նախարար, խնդրում եմ Ձեր մեկնաբանությունը՝ մեր միջպետական ճանապարհը մեր ինքնիշխան տարա՞ծքն է, թե՞ ոչ: Կուզեի՝ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադառնար այս հարցին՝ ասելով՝ ի վերջո, ի՞նչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կարգավիճակը»,-ասաց նա՝ դիմելով դահլիճում գտնվող վարչապետին ու պաշտպանության նախարարին:

Նա նշեց, թե երեկ ԱԺ-ում հայտարարություններ են եղել, որոնցով սպարապետ Վազգեն Սարգսյանը մեղադրվել է ծանր հանցագործությունների մեջ: «Մեկը պետական հեղաշրջում իրականացնելն էր, մյուսը՝ հայրենիքի դավաճան լինելը: Վազգեն Սարգսյանը եղել է պաշտպանության նախարար, և այդ ժամանակահատվածում բազմաթիվ մարդիկ ազատվել են զինվորական ծառայությունից, որոնց անձամբ ճանաչում եմ»,-ասաց նա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր