17501 դիտում
12:29 30-04-2023
Քաղաքացու օրվա առթիվ շաբաթօրյակ-ծառատունկից հետո Կենտրոնի թաղապետը մատենադարանի մոտ կուտակված աղբն ու կտրված ծառերը հեռացնելու միջոցներ չունի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 29-ին, Քաղաքացու օրվա կապակցությամբ՝ հանրապետությունում հայտարարվել էր շաբաթօրյակ-ծառատունկ։ Ահել ու ջահել, մեր ու մանուկ միացել էին շաբաթօրյակ-ծառատունկին։
Երևանի Կենտրոն վարչական շրջանում ևս աշխատանքներ են կատարվել։ Սակայն ինչպես միշտ՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի գլխավորությամբ՝ «հոնքը սարքելու փոխարեն՝ աչքն են հանել»։
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տարածքում երեկվանից կուտակված աղբը չի հեռացվել։ Ու հիմա զբոսաշրջիկները, ժամանելով մատենադարան, անցնում են կուտակված աղբի և կտրված ծառերի կողքով։ Ու երևի թե՝ մտովի կասեն՝ «մենք գտնվում ենք երկար դարերի պատմություն ունեցող, թամանյանական վարդագույն մայրաքաղաք Երևանի ամենապատմական կառույցներից մեկի տարածքում, որտեղ կուտակված են պարկերով աղբ ու կտրված ծառեր»։
Կարելի է կարծել, որ Կենտրոնի մեծն թաղապետ Ս․ Ղուկասյանի «աջ ձեռքը չգիտի, թե ձախ ձեռքն ինչ է անում»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9612 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին