211652_close_icon
views-count63913 դիտում article-date 15:05 12-07-2022

Աշտարակի «մեծն» քաղաքապետ Թովմաս Շահվերդյան, գոնե լեգենդ դարձած հերոսների շիրիմների մոտից ժամանակին հեռացրեք կուտակված աղբն  ու չորացած ծաղկեպսակները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող զինվորական պանթեոնում հանգչում են արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած մեծ հայորդիներ։ 

Գրեթե ամեն օր հերոսների շիրիմներին են այցելում ոչ միայն հարազատներն ու ընկերները, այլև անծանոթ քաղաքացներ, ովքեր ծաղիկներ են խոնարհում ու կատարում խնկարկում։ 

Հերոսների շիրիմների հարևանությամբ տեղադրված է ամբողջությամբ դարն ապրած երկաթե ժանգոտած աղբաման, որը շատ տհաճ տեսարան է ստեղծում այդ լեգենդար հերոսների շիրիմների կողքին, իսկ օրերով այնտեղ թափված չորացած պսակներն ու ծաղիկները, չգիտես ինչու, չեն հեռացվում։

Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը պետք է հետևություններ անի ու հիշի, որ հերոսների մասին հայտարարություններ ու սրտաճմլիկ խոսքեր ուղղելուց բացի, կարելի է մտածել այս տարածքը կարգի բերելու, նոր աղբամաններ այնտեղ տեղադրելու ուղղությամբ։ 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր