211652_close_icon
views-count946 դիտում article-date 16:50 29-04-2023

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Պավել Մանուկյանի քույրը

Ծնվել է հերոս Պավել Մանուկյանի քույրը։ Այս մասին հայտնում են Պտղաբերության Կենտրոնի ֆեյսբուքյան էջում:

«Իմ սիրելի Հասմիկը քաջաբար մեզ հետ հաղթահարեց բոլոր խոչնդոտները և կրկին մայրացավ 49 տարեկան հասակում ։ Մաղթում ենք փոքրիկ Էմիին ուրախ մանկություն խաղաղ երկնքի տակ»,- հայտնում են կենտրոնի էջում:

Պավել Մանուկյանը ծնվել է 2001 թվականի մարտի 5-ին Գյումրի քաղաքում:Սովորել է Մայիսյանի միջնակարգ դպրոցում ,ապա Գյումրու տնտեսագիտական համալսարանի վարժարանում ։Վարժարանն ավարտելուց հետո ընդունվել է Գյումրու տնտեսագիտական համալսարանը։Միաժամանակ զբաղվել է ֆուտբոլով ։ Նա խաղացել է Շիրակ Ֆուտբոլային ակումբում ։ Ծառայել է Ջաբրաիլում, վիրավորվել է սեպտեմբերի 27-ին։Գլխից բեկորային վնասվածքով տեղափոխվել է Ստեփանակերտ ,ապա Երևան։ Վեց օր վերակենդանացման բաժնում բժիշկները համառորեն պայքարում էին նրա կյանքի համար,սակայն 2020 թվականի հոկտեմբերի 2-ին նա անմահացավ

Նմանատիպ նյութեր