211652_close_icon
views-count1456 դիտում article-date 20:33 06-09-2023

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մխիթարյանի քույրը

Ծանոթացեք փոքրիկ Վանեն է` արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մխիթարյանի նորածին քույրը։ Այս մասին հայտնում են «Շենգավիթ» ԲԿ-ից։

Վահեի մայրը` 44-ամյա Լուսիկ Մանուչարյանը, պատմում է, որ ամուսնու հետ մտադրություն չեն ունեցել կրկին երեխա ունենալու, սակայն դուստրը, ով եղբոր կորուստը շատ ծանր է տանում, մի անգամ երազ է տեսնում, որում եղբայրը մի նորածին աղջիկ երեխա է քրոջը տալիս ու ասում` «Վերցրու նրան, որ էլ չասես մենակ մնացի»:



Դստեր երազից հետո, հենց նրա ներգործությամբ որոշում են դիմել «Շենգավիթ» ԲԿ, իսկ այսօր արդեն հրաշք Վանեին գրկած գնում են տուն:

Խորհրդանշական երազները շարունակվել են նաև Լուսիկ Մանուչարյանի հղիության ընթացքում: Մայրը հուզված պատմում է` դժվար հղիության ընթացքում որդին անդադար երազներով այցելել է իրեն, մի անգամ էլ եկել է ու ասել` «Մամ ջան, չմտածես գալու եմ, ու գնամ սովորելու»։



Լուսիկը խոստովանում է՝ սրտի խորքում հենց աղջիկ էր ուզում ունենալ, ասում է` թեկուզ միայն իր սրտում, բայց տղա ունի, իսկ տարիներ հետո հոգեպես հաստատ այլևս ուժ չէր ունենա նրան բանակ ճանապարհելու։



Փոքրիկ Վանեին օգնել է լույս աշխարհ գալ «Շենգավիթ» ԲԿ գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանը և մանկաբարձ-գինեկոլոգ Անի Սիրունյանը, իսկ նրա առաջին բժիշկն է նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը:

Հ.Գ.
Լուսանկարները հրապարակված են ծնողի թույլտվությամբ։

Նմանատիպ նյութեր