211652_close_icon
views-count2396 դիտում article-date 19:16 16-04-2022

Ծնվել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորի քույրը

«Բեգլարյան ԲԿ»-ում  աղջիկ է ծնվել, հայտնում է բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջը։

«Սա կարող էր սովորական մի նախադասություն լինել, բայց պետք է հայտարարենք, որ ուրախ լուրն ամբողջ հայ ժողովրդի դուռն է թակել։

Ծնվել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվոր Դանիել Թիզյանի քույրը։ Մայրը՝ Արմենուհի Թիզյանը, հուզված նշում է, որ դեռ անուն չեն որոշել։

Վիրահատությունը կատարել են Արմեն  Շահգալդյանն ու Տիգրան Տեր-Իսահակյանը։ Այն բարեհաջող է անցել։

Մայրն ու դուստրն իրենց լավ են զգում։

Շնորհավորում ենք։

Ուժ ու բարեկեցություն Թիզյանների ընտանիքին՝ խաղաղ երկնքի տակ»,- նշված է գրառումում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր