211652_close_icon

Անդրանիկ Քոչարյանը թմրաշրջանառության վերաբերյալ քննարկում է անցկացրել

views-count1432 դիտում article-date 21:09 27-04-2023
Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման, ներկայիս վիճակի, հնարավոր դրսևորումների, ինչպես նաև դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցների մասին քննարկում է կայացել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ:

Դրան մասնակցել են ՀՀ ներքին գործերի, պաշտպանության, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, արդարադատության նախարարությունների, քննչական կոմիտեի, գլխավոր դատախազության, պետական եկամուտների կոմիտեի, ՀԿ–ների ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից։

«Գերատեսչությունների ներկայացուցիչներն իրենց մասով ներկայացրել են խնդրի վերաբերյալ առկա իրավիճակը, քննարկվել են դրա դեմ պայքարի հիմնական դրույթները»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ անհատն է իր գիտակցումով, գիտելիքներով և կրթվածությամբ փոխելու հասարակությունը, ուստի բոլորը պետք է լծվեն այս գործին:

Նմանատիպ նյութեր