1630 դիտում
20:44 27-04-2023
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդը հերքում է լուրերը, որ Ռուսաստանն արգելել է հայկական գյուղմթերքի մուտքը
Վերին Լարսի անցակետով շարունակվում է հայկական բեռնատարների մուտքը Ռուսաստանի Դաշնություն, 1lurer.am-ին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը՝ անդրադառնալով տարածվող տեղեկություններին, թե Ռուսաստանն արգելել է հայկական գյուղմթերքի մուտքն իր երկիր: Վահան Հակոբյանը նշել է, որ սահմանային անցակետի ռուսական կողմում առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնց պատճառով նվազել է բեռնատարների անցման թողունակությունը։ Հայաստանից այս պահին դուրս է եկել և դեռ Ռուսաստանի սահմանը չի հատել մոտ 1000 բեռնատար:
«Մարտի 13-ից մայիսի 23-ը Լարսի անցակետում ռուսական կողմում իրականացվում են վերակառուցման աշխատանքներ և դրա արդյունքում բեռնատարների համար նախատեսված 11 ուղիներից այդ ժամանակաընթացքում գործելու են միայն 6-ը, դա իր հերթին բավական սահմանափակել է սահմանակետի անցողունակությունը, և երկրորդը՝ մոտ մեկ շաբաթ առաջ տեղեկացանք, որ ռուսական 4 սկանավորող սարքերից երկուսը խափանվել են: Ռուսական կողմը դեպի Ռուսաստան կարողանում է թողնել 200-250 բեռնատար»,- ասել է Վահան Հակոբյանը։

Նմանատիպ նյութեր
1083 դիտում
11:18 21-11-2022
ՊԵԿ փոխնախագահը, ՌԴ-ում ՀՀ դեսպանը և մաքսային կցորդը հանդիպել են ՌԴ մաքսային ծառայության ղեկավարի հետ
2193 դիտում
20:27 06-07-2016
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդը հյուրընկալվել է պաշտպանության նախարարությունում
1664 դիտում
19:59 30-06-2015
Վրաստանում ԱՄՆ դեսպանության իրավական կցորդը և նրա օգնականը ՀՀ ոստիկանությունում. տեսանյութ
Այս բաժնից
502 դիտում
13:57 27-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
985 դիտում
11:59 27-01-2025
Շրջանառության մեջ է դրվում 20,000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը