211652_close_icon
views-count1980 դիտում article-date 20:27 06-07-2016

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդը հյուրընկալվել է պաշտպանության նախարարությունում

Հուլիսի 6-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Էնթոնի Սեբոյին: Հանդիպումը կայացել է Էնթոնի Սեբոյի պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ: Հանդիպումների ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ու ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը շնորհակալություն են հայտնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդին առաքելության ընթացքում ծավալած արդյունավետ աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Նմանատիպ նյութեր